Համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի 2-րդ շաբաթվա ընթացքում. Մամեդյարով

14:09 • 24.02.12

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա, այդ պաշտոնում փոխարինել է Բեռնար Ֆասիեին) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կայցելեն մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հավելել է, որ այս այցի ընթացքում հնարավոր է` որոշվեն Հայաստանի և  Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների միջև հանդպումների անցկացման ժամկետները: