Շվեյցարիայում «ամուսնալուծվածներ» չե՞ն լինի

17:29 • 24.02.12

Շվեյցարիայի իշխանությունները քննարկում են ընտանեկան կարգավիճակում «ամուսնալուծված» տերմինի բացառման հնարավորությունը:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Կանաչներ» խմբակցության առաջնորդ Անտոնիո Հոդջերսը, քանի որ երկրում գրեթե յուրաքանչյուր երկրորդ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ: Փոխարենը նա առաջարկում է կիրառել «չամուսնացած կամ ազատ» տերմինը:

Հոդջերսի կարծիքով` տարբեր փաստաթղթերում անձի`ամուսանլուծված լինելու կարգավիճակի հիշեցումը նրան ցավ և անհարմարություն է պատճառում, գրում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:

Պատգամավորի առաջարկը աջակցություն է ստացել Դաշնային խորհրդի կողմից, որը նախատեսում է մանրամասն քննարկել այն: Միաժամանակ, Դաշնային խորհուրդն ընդգծում է, որ նման որոշումը կհանգեցնի երկրում օրեսդրական փոփոխությունների: