Գերմանիան Աֆղանստանում ռազմաբազա կփակի
Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը, աֆղանցի ցուցարարների բողոքի ակցիայից հետո, որոշել են փակել Աֆղանստանի Թահրիր նահանգում գտնվող ռազմաբազան, հայտնել է բունդեսվերի ներկայացուցիչը: Աֆղանստանի բնակչությանը զայրացրել է ամերիկացի զինծառայողների կողմից մուսուլմանական կրոնական գրքերն, այդ թվում` Ղուրանն այրելու փաստը:
Հինգշաբթի մոտ 300 ցուցարար քարեր է նետել գերմանական ռազմաբազայի ուղղությամբ: Ցուցարարներին դիմակայելը դժվար է եղել, քանի որ ռազմաբազան գտնվում է Տալուկան քաղաքի կենտրոնում: Արդյունքում` զինծառայողները տեղափոխվել են Կունդուզի բազա, որը գտնվում է 70 կմ դեմ հարավ-արևմուտք:
Ներկայում Աֆղանստանում Անվտանգության պահպանության միջազգային ուժերի կազմում կա 4.900 գերմանացի զինվոր: Նախատեսված է 2013թ.-ին այդ թիվը կրճատել` հասցնելով 4.400-ի: Առաքելության սկզբից ի վեր` 2002 թ.-ից, Աֆղանստանում զոհվել է 52 գերմանացի զինծառայող:
Ամերիկացի զինծառայողների արարքից հետո, Աֆղանստանում արդեն մի քանի օր է անկարգությունները չեն դադարում: Երեկ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային ուղղված նամակում ներողություն է խնդրել անձամբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:









