Պատուհանից սիրեցյալի տուն մագլցող ռուս սիրահարը փայտով աչքին հարված է ստացել
Վլադիվոստոկում տղամարդը փորձել է իր սիրեցյալի տուն մտնել պատուհանից, սակայն կանգնեցվել է զգոն հարևանի կողմից:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` տղամարդը, որի անունը չի նշվում փորձել է այդ կերպ ներողություն խնդրել իր սիրեցյալից իր արարքի համար: Սակայն սիրահարի «ուղին» խոչընդոտել է աղջկա հարևանը, որը սկսել է հարցուփորձ անել տղամարդուն, թե ինչու է նա հայտնվել պատուհանից կախված վիճակում, ինչին ի պատասխան ստացել է վիրավորական արտահայտություններ:
Հարևանն էլ, չնահանջելով, շվաբրով մի լավ հարված է հասցրել «սարդ-մարդու» աչքին:
Տղամարդը տապալվել է գետնին, սակայն կրկին ոտքի է կանգնել ու շարունակել կիսատ մնացած ճանապարհը, ինչի արդյունքում ստացել է երկրորդ հարվածը` այս անգամ մյուս աչքին:
Ճարը կտրած հարևանը վերջապես որոշել է ոստիկանություն կանչել, որոնք էլ տղամարդուն և նրա սիրեցյալին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:









