Նիդերլանդների արքայազնը կոմայի մեջ է ընկել
Նիդերլանդների արքայազն Ֆրիզոն ավստրիական Լեհ լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ դեպքի արդյունքում գլխուղեղի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել:
Բժիշկ Վոլֆգանգ Կոլլերի խոսքով` դեպքից հետո արքայազնը կոմայի մեջ է արդեն 50 րոպե և դեռ չի արթնացել: Դատելով նրա տոմոգրաֆիայի տվյալներից` նա այդպես էլ կարող է ուշքի չգալ, գրում է Associated Press–ը:
Արքայազնի հետ դժբախտ դեպքը պատահել էր փետրվարի 17-ին: Ավստրիական Ալպերում սահելու ժամանակ նա հայտնվել էր ձնահյուսքի տակ: Ֆրիզոյին կարողացել էին գտնել միայն 15 րոպե անց և ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:
Ֆիզոն Նիդերլանդների Բեատրիս թագուհու և Կլաուս ֆոն Ամսբերգ թագավորի երկրորդ որդին է: Նա չի կրում «Նիդերլանդների արքայազն» պաշտոնական տիտղոսը և 2004 թ.-ին ամուսնությունից հետո զրկվել է թագը ժառանգելու իրավունքից: Այնուամենայնիվ, նա պահպանել է արքայազնի և դուքսի տիտղոսը:









