Վթարված շասիով «ԱՆ-148» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

19:49 • 24.02.12

Բեռլին - Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը, Բեռլինում` թափավազքի ընթացքում կորցրել էր շասիի անիվներից մեկը:

«Ռոսիա» ավիաընկերության «ԱՆ-148» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում` ժամը 18:17-ին: Ուղևորները կամ անձնակազմի անդամները չեն տուժել: Այս մասին, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել են Պուլկովո օդանավակայանի կարգավարական ծառայությունում: