Պուշկինի 56 շենքում ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ)

19:55 • 24.02.12

18:18-ին «1-02» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի 56 հասցեում պայթուցիկ սարք է տեղադրված:

Շենքի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջոկատային խումբը, հրշեջ ծառայութայն աշխատակիցները, Երևանի ոստիկանության կենտրոնականի բաժնի, ազգային անվտանգության ծառայության աշխատակիները:  

Նշված հասցեում ռումբ չի հայտնաբերվել: Արտակարգ ծառայությունների աշխատակիցները լքել են տարածքը: