ՌԴ-ն միակողմանիորեն չի զինաթափվի. Պուտին
Ռուսաստանի դաշնությունը միակողմանի կերպով միջուկային զինաթափում չի իրականացնի: Նաև Ռուսաստանի խնդիրն է` թուլ չտալ աշխարհում ռազմավարական ուժերի հարաբերակցության խախտում, որին սպառնում են հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի ծրագրերը: «ՌԻԱ-Նովոստի»-ի հաղորդմամբ նման հայտարարություն է արել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Մենք միակողմանի կերպով չենք զինաթափվի: Մենք չենք կարող անվերջ զինաթափվել այն դեպքում, երբ որոշ այլ միջուկային տերություններ սպառազինվում են: Դա բացառված է», - նշել է ՌԴ վարչապետը:
Աշխարհում ռազմավարական ուժերի հարաբերակցության խախտում թուլ չտալու խնդիրը կարևորելով` ազգային անվտանգության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցերով «կլոր սեղանին», Պուտինը ասել է . «Դա անհրաժեշտ է և Ռուսաստանի և ողջ աշխարհի անվտանգության համար»:









