Փակ են Երնջապատ գյուղի ճանապարհը և Սելիմի լեռնանցքը
Փետրվարի 24-ի, ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատապ գյուղի ավտոճանապարհը, իսկ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է նաև Սելիմի լեռնանցքը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:









