Վոլգոգրադում երեխային մահամերձ վիճակի են հասցրել` կոնֆետ վերցնելու համար
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի մանկապարտեզներից մեկի դաստիարակը դաժանորեն ծեծել է 6-ամյա մի տղայի` առանց թույլտվության կոնֆետ վերցնելու համար:
Ծանր վնասվածքներով երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրան վիրահատել են: Այժմ փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա դաստիարակին, որոշվում է մեղադրանք առաջադրելու հարցը, գրում է izvestia.ru-ն:









