Սիրիայում եվրոպացի երկու լրագրող խնդրում են շտապ տարհանել իրենց (տեսանյութ)

10:26 • 24.02.12

Սիրիայում գտնվող երկու եվրոպացի լրագրողներ օգնություն են խնդրել և պահանջել շտապ տարհանել նրանց: Նրանք երկուսն էլ տուժել են Հոմսում հրետակոծումնրի արդյուքնում, գրում է Le Figaro-ն:

Le Figaro պարբերականի և RFI-ի աշխատակից ֆրանսուհի Էդիթ Բուվիեն տեսահոլովակում նշում է, որ ազդրի կոտրվածք է ստացել և շտապ վիրահատության կարիք ունի և խնդրում է իրեն տեղափոխել Լիբանան:

Բրիտանական The Sunday Times-ի ֆոտոլրագրողը նույնպես հայտնվել է կրակոցների կիզակետում, սակայն բարեբախտաբար չի տուժել: Նա նկարագրել է Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակը`  էլեկտրաէներգիայի և սննդի բացակայության մասին, հավելելով, որ շտապ տարհանման կարիք ունեն բժշկական սարքավորումներով կահավորված տրանսպորտով:

ԱՄՆ, Եվրամիությունը և Արաբական երկրները մոտ օրերս մտադիր են պահանջել երկրի նախագահ Բաշար Ասադից տրամադրել հումանիտար օգնությունը` Հոմսի առավել տուժած թաղամասերին:

Նրանք մտադիր են իրենց պահանջը ներկայացնել Թունիսում կայանալիք միջազգային կոնֆերանսի ժամանակ: