Սիրիայի բարեկամները համաժողով են անում Թունիսում
Այսօր Թունիսում սկսվում է «Սիրիայի բարեկամներ» միջազգային խմբի համաժողովը: Սպասվում է, որ կոնֆերանսին կմասնակցի մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ և կազմակերպություններ:
Հանդիպման օրակարգը դեռ գաղտնի է, սակայն դիտորդները չեն բացառում, որ հանդիպման ժամանակ «վճռական միջոցներ» կկիրառվեն Դամասկոսի հանդեպ: ԱՄՆ-ը հասկացրել է, որ առանց ՌԴ-ի և Չինաստանի էլ հնարավոր է լուծել խնդիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ն ու Չինաստանը հրաժարվել էին մասնակցել Թունիսում կայանալիք կոնֆերանսին:
Արաբական լրատվամիջոցների համաձայն` հանդիպման ժամանակ կքննարկվի երեք կարևորագույն խնդիր` սիրիական քաղաքներ հումանիտար օգնության ուղարկելումը, զինված ընդդիմության կողմից ստեղծված Սիրիայի ազգային խորհրդին աջակցության ցուցաբերումն ու միջազգային պատժամիջոցների միջոցով երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին առավելագույն ճնշում գործադրելու հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆորումի վերջնական փաստաթղթում, որի նախագիծն ավելի վաղ մի քանի երկրներ կազմել էին առանց մյուս երկրներին տեղյակ պահելու, պահանջվում է Սիրիայի իշխանությունից դադարեցնել արյունահեղությունները:
Հավելենք, որ որոշ դիվանագետներ այդ հարցին վերաբերվում են, որպես վերջնագիր ուղղված Ասադին:









