Թալիբները Պակիստանում պայթեցրել են ոստիկանության բաժանմունքը. զոհվել է 3 ոստիկան
Թալիբների` Պակիստանի Փեշավար քաղաքում իրականացրած ահաբեկչության արդյունքում երեք ոստիկան է մահացել, ևս 9 ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Մահապարտ ահաբեկիչների խումբը հարձակվել է քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանության բաժանմունքի վրա:
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` հարձակման պատասխանատուները Հակիմուլ Մեհսուդի խմբավորման ահաբեկիչներն են, որը մտնում է «Թեհրիկ-ի-թալիբ Պակիստան» շարժման մեջ:
Փեշավար քաղաքը ամենահաճախն է հայտնվում ահաբեկիչների թիրախում, որոնց արդյունքում ամենահաճախը խաղաղ բնակիչներ են զոհվում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:









