Հռոմի պապը Twitter-ում կունենա իր էջը

10:57 • 24.02.12

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մոտ ապագայում Twitter-ում կունենա իր անձնական էջը, որտեղ կտեղադրվեն քարոզներից հատվածներ և ուխտավորներին ուղղված ուղերձներ:

Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, հրապարակումներ կտեղադրվեն Մեծ պահքի յուրաքանչյուր օր:

Վատիկանից հայտնում են, որ հետագայում նույնպես տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումները կօգտագործվեն եկեղեցական բովանդակությամբ տեղեկություններ հրապարակելու և հավատացյալների հետ շփման նպատակով: