Փոխհրաձգություն Աֆղանստանի ՆԳՆ-ում. 2 ամերիկացի է զոհվել
Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով նվազագույնը 2 մարդ է զոհվել:
Նախնական տեղեկություններով զոհերի ԱՄՆ քաղաքացիներ են: Տեղի հեռուստատեսության տեղեկություններով, սպանվածները նախարարությունում խորհրդական են աշխատել:
«Փոխհրաձգությունը տեղի է ունեցել նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում», - «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է Աֆղանստանի կառավարության անանուն աղբյուրը:









