Զայրացած ամբոխը գրոհում է Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը

14:53 • 25.02.12

 

Աֆղանստանում շարունակվում են ցույցերն ԱՄՆ-ի ռազմաբազաներից մեկում Ղուրանի ցուցադրական այրման դեմ։

 

Այժմ զայրացած ցուցարարների նոր թիրախ է դարձել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգի ՄԱԿ-ի գրասենյակը, տեղեկացնում է Agence France Presse-ը, հավելելով, որ ցուցարարները փորձում են ներս ներխուժել։

«Ոստիկանները փորձում են խոչընդոտել զայրացած ամբոխի գործողություններին», - նշել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ ցուցարարները քարեր են նետում շինության ուղղությամբ և անվադողեր այրում։

Գրասենյակում ՄԱԿ-ի աշխատակցների գտնվելու մասին տեղեկություններ չի հաղորդվում։

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ բոլոր այրված գրքերը երկար ժամանակ մնացել են պահեստներում կորցնելով իրենց պահանջարկը։

Տեղեկացնենք, որ մինչ օրս շարունակվող բախումների արդյունքում արդեն զոհվել է առնվազն 28 մարդ, 100-ից ավելի մարդիկ վիրավորվել են։