Բեռլուսկոնին կխուսափի կոռուպցիայի գործով պատժից
Այսօր Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անպատժելիության մասին վճիռ է կայացրել` կատարված հանցագործության վաղեմության հիմունքով, այս մասին հայտնում է РИА Новости-ին` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին:
Դատական գործով Բեռլուսնկոնիին կաշաrակերության մեղադրանք էր ներկայացվել:
Բեռլուսնկոնիի անպատժելիության մասին դատարանի որոշումը արդարացնող վճիռ է հանդիսանում, որը և պահանջում էին նրա փաստաբանները` «հանցագործության փաստի բացակայության հիմունքով»:
Դատարանում վճռի հայտարարման պահին ինքը` Բեռլուսկոնին, դատարանի դահլիճում չի եղել: Ըստ որոշ ԶԼՄ-ների` նա վճռին սպասելիս է եղել ինչ-որ գաղտնի վայրում:
Նախապես անկնալվում էր, որ դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր կճանաչի այդ գործով: Դատախազ Ֆաբիո դե Պասկուալեն, նույնիսկ 5 տարվա ազատազրկում էր պահանջել Բեռլուսկոնիի համար` պնդելով, թե նրա մեղքը լիովին ապացուցված է:
Սկանդալային գործը, որով կոռուպցիայի մեջ մեղադրվել էին Իտալիայի նախկին վարչապետն ու նրա նախկին փաստաբան` բրիտանացի Դեյվիդ Միլսը, տ վերաբերում է 1990-ականներին: Այն ժամանակ Միլսը Բեռլուսկոնիի Fininvest ֆինանսա-արդյունաբերական խմբի վստահված ֆինանսական խորհրդատուն էր, իսկ նրա ղեկավարը լուրջ խնդիրներ ուներ իտալական արդարադատության հետ:
Միլանի դատախազության տվյալներով` 2000թ. փետրվարին Բեռլուսկոնին իր թոփ մենեջերներից մեկի միջոցով Միլսի շվեյցարական հաշվեհամարին 600 հազար դոլար էր փոխանցել: Քննիչները այս գումարը կաշառք են համարում այն բանի դիմաց, որ Միլսը «չխոսի» Fininvest-ի «սև ֆոնդերի» մասին գործով, երբ հանդես էր գալիս որպես վկա:









