Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայում բավարարվում են բրոնզե մեդալներով
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մրցաշարն ավարտվեց հայ բռնցքամարտիկների համար: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր երեք մասնակիցներն էլ պարտություն կրեցին և բավարարվեցին բրոնզե մեդալներով:
Ինչպես տեղեկացնում է «Արմսպորտ» կայքը՝ 49կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը 25:9 հաշվով պարտություն է կրել բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովից, իսկ 81կգ քաշային կարգում Արթուր Խաչատրյանը 15:4 հաշվով զիջել է կուբացի Խուլիո Սեզար Պերասին։ Գերծանր քաշային Սերգեյ Պողոսյանը 13:4 հաշվով պարտվել է մեկ այլ կուբացի Էրիսլանդի Սավոն Գոտիլային:
Հիշեցնենք, որ Սոֆիայում Հայաստանը ներկայացված էր 6 բռնցքամարտիկով, և ավելի վաղ պարտություններ էին կրել նաև Վլադիմիր Սարուխանյանը (60կգ), Հովհաննես Բաչկովը (56կգ) և Բարեղամ Հարությունյանը (52 կգ):









