Քեմբրիջի ուսանողները բողոքում են Ստրոս-Կանի այցի դեմ
Բրիտանական հանրահայտ ուսումնական հաստատության ուսանողները ստորագրահավաք են սկսել Արշույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի այցը համալսարան չեղյալ հայտարարելու համար:
ԱՄՀ նախկին ղեկավարը մարտի 9-ին հրավիրված է Քեմբրիջ` համաշխարհային տնտեսության վիճակի մասին դասախոսություն կարդալու: Le Figaro-ի փոխանցմամբ հավաքվել է արդեն 360 ստորագրություն:
Ստրոս-Կանին հրավիրած ուսանողական ասոցիացիայի ղեկավարությունն այս առիթով հայտնել է, որ Ստրոս-Կանին համարում է «մեծ գործիչ` ԱՄՀ-ում», ով «իր ոլորտում բացառիկ գիտելիքներով» է օժտված, և չի գտնում, թե նրա այցը տեղին չէ:









