Հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ, արձակվել է ավելի քան 900 կրակոց

14:04 • 25.02.12

Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 200 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել ադրբեջանական կողմի գործողություններին համարժեք պատասխանելուց և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: