Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը գլորվել է անդունդը. կան զոհեր

12:35 • 25.02.12

Չինաստանի հյուսիսային Շանսի մարզւմ այսօր առավոտյան անդունդն է գլորվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը, վթարի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է:

Ավտոբուսում եղել է 33 մարդ, սակայն անհայտ է, թե որ երկրից են նրանք եղել:

Այս երկրում ճանապարհների անվտանգությունը լուրջ խնդիր է: Ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասի պատճառն անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներն են ու վարելու ցածր մշակույթը: