Կայացել է Եմենի նոր նախագահի երդմնակալության արարողությունը

13:09 • 25.02.12

Եմենում այսօր տեղի է ունեցել նորընտիր նախագահ, նախկին փոխնախագահ Աբդու Ռաբ Մանսուր Խադիի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, եմենցի խորհրդարանականների առաջ երդման արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով:

Երեքշաբթի երկրում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Խադիի օգտին իր ձայնը տվել էր 99.8% բնակիչ:
Նա պաշտոնապես իր պարտականությունները կստանձնի փետրվարի 27-ին:

Արաբական երկրների լիգայի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն` նա երկիրը կղեկավարի 2 տարի: