Մեքսիկայում բացվում է Մեծ քսանյակի ֆինանսական համաժողովը
Մեսքիկայում այսօր մեկնարկում է «Մեծ քսանյակի» անդամ երկրների ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, երկօրյա համաժողովում կքննարկվեն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կապիտալի մեծացմանն ու ֆինանսական օգնության տրամադրման եվրոպական մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հայտարարել էր, որ Մեսքիկան` որպես այս տարի G20-ում նախագահող երկիր, ջանքեր կգործադրի համաշխարհային տնտեսական կայունության, ֆինանսական ինստիտուտների ամրապնդման, այդ թվում` ԱՄՀ-ի:
Ի դեպ, Մեքսիկան ցանկություն է հայտնել մեծացնել ԱՄՀ-ին հատկացվող միջոցները: Նման պատրաստակամություն է հայտնել նաև Ռուսաստանը` 10 մլրդ դոլար: Սակայն ամենաշատ գումարը պատրաստ են տրամադրել Չինաստանն ու Ճապոնիան: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է հիմնադրամի կապիտալը մինչև 3 տրիլիոնի հասցնելու մասին:
Նախորդ տարվա դեկտեմբերին եվրագոտու երկրները որոշում էին ընդունել ԱՄՀ-ին տրամադրել 150 մլրդ եվրոյի լրացուցիչ գումար: Եվս հինգ եվրոպական երկիր` Չեխիան, Դանիան, Լեհաստանը, Շվեդիան ու Նորվեգիան, պատրաստակամություն է հայտնել մասնակցել հիմնադրամի միջոցների մեծացման գործընթացին:
«Մեծ քսանյակի» անդամ երկրների նախագահների ու վարչապետերի մակարդակով հանդիպումը տեղի կունենա 2012թ. հունիսին, ամերիկյան Լոս Կաբոս քաղաքում:









