«Համաս»-ը համերաշխություն է հայտնել սիրիական ընդդիմությանը

12:37 • 25.02.12

Պաղեստինյան «Համաս» շարժումը, որը երկար ժամանակ համարվում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դաշնակիցը, իր աջակցությունն է հայտնել սիրիական ընդդիմությանը:

«Պաղեստինցիների սրտերից արյուն է հոսում Սիրիայում թափված արյան ամեն մի կաթիլի հետ, և ոչ մի քաղաքական գնահատական չի ստիպի մեզ աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվում է սիրիական հողում», - Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների ճամբարի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Համաս»-ի առաջնորդներից Սալահ ալ-Բարդավիլը:

Ավելի վաղ Դամասկոսում գտնվող «Համաս»-ի ղեկավարները ցուցադրաբար լքել էին քաղաքը:

Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են տեղի ունենում հակակառավարական զորքի ու նախագահ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է 8 հազ մարդ: