Նելսոն Մանդելան հայտնվել է հիվանդանոցում

14:24 • 25.02.12

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է Յոհանեսբուրգի կլինիկաներից մեկը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 93-ամյա Մանդելան դժգոհել է որովայնի շրջանում ցավերից:

ՀԱՀ գործող նախագահ Ջեյկոբ Զուման Մանդելային մաղթել է արագ առողջացում:

Վերջին անգամ նախկին նախագահը բժշկի էր դիմել 2011թ. հունվարին:

Մանդելան համարվում է աշխարհում սևամորթների իրավունքների համար պայքարող ամենահայտնի անձանցից մեկը: 1994 թ. նա դարձել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահը: Մանդելան 27 տարի անցկացրել է բանտում` ապարտեիդի դեմ ակտիվ պայքարի համար: 1993թ. նա արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի:

Այս տարեսկզբին հայտնի է դարձել, որ Մանդելայի նկարը կհայտնվի ՀԱՀ-ի թղթադրամների վրա: