Ամերիկուհին երեխաներին դպրոցից առաջ թմրանյութ է տվել
ԱՄՆ-ի Օհայո նահանգի, Լաուրվիլի իրավապահ մարմինները ձերբակալել են 35-ամյա Շանթել Փարկերին իր երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ թմրանյութ տալու համար, տեղեկացնում է Fox News-ը։
Իրավապահների հաղորդմամբ՝ Փարկերն իր 14 և 16 տարեկան երեխաներին մի քանի ամիս շարունակ հերոին և այլ տեսակի թմրանյութեր է ներարկել։
Երեխաները տեղափոխվել են շրջանի մանկական ծառայությունների գործակալություն։ Նշվում է, որ ձերբակալված Փարկերը 2 տարի բուժքույր է աշխատել։









