Նիգերիայում պայթյունից 4 մարդ է զոհվել
Նիգերիայի Գոմբե քաղաքի ոստիկանական բաժանմունքի և կալանավայրի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է նվազագույնը 4 մարդ:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, ահաբեկչության մեջ կասկածվում է «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորումը:
Վերջին ամիսներին «Բոկո Հարամ»-ն իրականացրել է մի շարք հանցագործություններ երկրի հյուսիսում: Գոմբեն դարձել է ահաբեկիչների թիրախն այս տարվա հունվարից: Իսկ ուրբաթ գրոհայինները կրակահերթ են բացել նիգերիական Կանոյի մզկիթի մոտ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ:









