«Համերաշխությունը» դեռ չգիտի, թե արդյոք տեղ կգտնի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում

15:10 • 25.02.12

«Համերաշխություն» կուսակցությունը չնայած այսօր իր 4-րդ համագումարի ընթացքում հայտարարություն ընդունեց, հավաստելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության, դեռևս պարզ չէ, թե արդյոք այս կուսակցության անդամներից որևէ մեկը կընդգրկվի ԲՀԿ-ի համասնական ցուցակում:
Կուսակցության առաջնորդ Սարգիս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու կուսակցությունների միջև այդ հարցի շուրջ քննարկում չի եղել:

«Մենք ուզում ենք ունենալ գաղափարական հաղթանակ և պատրաստ ենք երկար պայքարի: Հնարավոր է այս անգամ չմասնակցենք, պարզապես աջակցենք, հնարավոր է մյուս ընտրություններին մասնակցենք: Դեռևս նման հարցեր չենք քննարկել, բայց ոչինչ չի բացառվում: Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր հայրենիքը լինի համերաշխության մեջ»,- ասաց նա:

Հարցին թե ինքը հավատում է արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու՝ իշխանությունների, ինչպես նաև նախագահի խոստումներին, Ավետիսյանը հավաստիացրեց, որ ինքը հավատում է ՀՀ նախագահին: Իսկ հարց, թե այդ պարագայում կուսակցությունն ինչու չի սատարում Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը, նա ասաց. «Դե հիմա»: