ԱՄՆ-ն հայտնաբերած գանձերը վերադարձրել է Իսպանիային

13:12 • 25.02.12

Դատական քաշքշուկներից հետո, կես միլիարդ դոլար արժողության հնագույն ոսկյա ու արծաթյա մետաղադրամներն ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներով վերադարձվել են Իսպանիա: Ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան դատարանը գանձերի օրինական սեփականատեր է ճանաչել Իսպանիային:

Ոսկով ու արծաթով բեռնված իսպանական Nuestra Senora de las Mercedes արագընթաց հածանավը խորտակվել էր 1804 թ.-ին, Ջիբրալթարի նեղուցի մոտ: Գանձերը հայտնաբերել էր ամերիկյան Odyssey Marine Exploration ընկերությունը և այն դարձրել իր սեփականությունը:

Սակայն արժեքավոր բեռի իր իրավունքների մասին Իսպանիայի կառավարության հայտարարելուց հետո, սկսվեց դատական գործընթաց, որն էլ վճռեց գանձերը վերադարձնել օրինական տիրոջը:

Ի դեպ, ամերիկյան Odyssey ընկերությունը դատական կարգով Իսպանիայից պահանջել է նաև 413.000 դոլար փոխհատուցում` գանձերը պահպանելու համար: