Իսպանիայում դատում են թագավորի փեսային

15:03 • 25.02.12

Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում այսօր դատարանի առաջ է կանգնել Իսպանիայի թագավորի փեսան` Ինյակի Ուրդանգարինը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իսպանական հեռուստատեսությանը, «թագավորական» փեսան մեղադրվում է իր ղեկավարած հասարակական հիմնադրամի միջոցների յուրացման մեջ: Որոշ տվյալներով` նա 2004-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գումարներից ծախսել է 6 մլն եվրո:

Պալմա դեմ Մայորկայի դուքսի տիտղոսակիր Ուրդանգարինը հեռուստատեսությանը հայտնել է, որ դատարան է եկել ապացուցելու իր անմեղությունը:

Նա ժամանակավորապես հեռացվել է արքունիքից: