ԱՄՆ-ն Եվրոպայում կքննարկի անվտանգության հարցեր

13:36 • 25.02.12

Միացյալ Նահանգների պետքարտուղարի` սպառազինության վերահսկման ու միջազգային անվտանգության հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռոուզ Գեթեմյուլերը Եվրոպա այցի ընթացքում կքննարկի եվրոպական անվտանգության ու սովորական զինված ուժերի վերահսկողությանը վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գեթեմյուլերը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Բեռլին, Ժնև, Վարշավա և Վիլնյուս:

Գերմանիայում` ռազմաօդային ուժերի Ռամշթայն բազայում, և Վարշավայում Գեթեմյուլերը կխոսի եվրոպական անվտանգության, իսկ Վիլնյուսում` 21-րդ դարում սպառազինոթյունների վերահսկման խնդիրների մասին:

«Ժնևում նա կփոխանցի Քայքայիչ նյութերի արտադրության դադարեցման մասին պայմանագրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մեր ցանակությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: