Եմենում պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել

16:02 • 25.02.12

Եմենի հարավում պայթյուն է տեղի ունեցել, որը նվազագույնը 21մարդու կյանք է խլել, հաղորդում է BBC-ն:
Ռումբը տեղադրված է եղել մեքենայի մեջ, որը կայանված է եղել Մութալլահ քաղաքում՝ նախագահական կեցավայրի շրջակայքում։

Ըստ AFP-ի՝ սպանվածների մեջ են նաև էլիտար՝ Հանրապետական պահակազորի սպաներ։
Պայթյունը տեղի է ունեցել Եմենի նորընտիր նախագահ Աբդրաբուհ Մանսուր Հադիի երդմնակալությունից ժամեր անց։
Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը հրաժարական էր տվել իր վարչակարգի դեմ ամիսներ տևած բողոքի ցույցերից հետո։

Նախագահական նոր ընտրություններում Հադին առաջադրված միակ թեկնածուն էր։
Ակնկալվում է, որ Սալեհը պաշտոնապես իշխանությունը Հադիին կհանձնի երկուշաբթի կանայալիք արարողության ժամանակ։