Եմենի նոր նախագահի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 99,8%-ը

01:15 • 25.02.12

Եմենի նոր նախագահ է ընտրվել Աբդ Ռաբբու Մանսուր Խադին: Երկրի գերագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Հուսեյն ալ-Հակիմին` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հայտարարել է, որ փետրվարի 21-ին կայացած արտահերթ ընտրություններին Խադիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած ընտրողների 99,8%-ը, իսկ ընտրողների հայտը կազմել է 65%:

Շաբաթ օրը, երկրի խորհրդարանում տեղի կունենա Խադիի երդման արարողությունը, իսկ երկուշաբթի` պաշտոնակալության արարողությանը:

Այդ արարողության ընթացքում` 33 տարի Եմենը ղեկավարած նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը նոր նախագահին պաշտոնապես կփոխանցի նախագահի իրավասությունները: