Անկարայում ավտոբուսը կամուրջից ցած է ընկել
Թուրքիայի մայրաքաղաքում երթուղիներից մեկը սպասարկող ավտոբուսը կամուրջից ցած է ընկել. զոհվել է մեկ, վիրավորվել 14 հոգի:
Վթարի պատճառը ավտոբուսի առջեւ հանկարծակի դուրս եկած մեքենան է եղել, ինչի պատճառով էլ վարորդը կորցրել է տիրապետումն ու հայտնվել կամուրջի ներքեւի հատվածում:
Վիրավորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է:









