Հնդկաստանում ծեսի ընթացքում քուրմը 10-ամյա երեխայի է գլխատել

22:33 • 26.02.12

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է տանտրիկ քուրմին, ով մեղադրվում է 10-ամյա տղայինч «աստվածային ուժ» ստանալու համար գլխատելու մեջ ` հաղորդում է NEWSru-ն հղում կատարելով հնդկական Terra պարբերականին:
Ոստիկանության տեղեկություններով` Փանջիպարտա գյուղի բնակիչ, 10-ամյա Պրավին անունով տղան անհետացել է փետրվարի 5-ին:

2 շաբաթ անց, տեղի բնակիչները հայտնաբերել են երեխայի գլխատված մարմինը: Դիլիպ Ռատյա անունով քուրմը, խոստովանել է, որ տղային սպանել է երազում հայտնված կուռքի պահանջով: Ոստիկանությունը հայտնաբերել է սուրը, որով, ըստ ամենայնի, սպանվել է երեխան:

Հարկ է նշել, որ մարդկային զոհերով նմանատիպ ծիսակատարություններ հաճախ են իրականացվում Հնդկաստանի աղքատ շրջաններում, որտեղ բնակչությունը, չաստվածների բարեհաճությունը ստանալու համար սև մոգությամբ է զբաղվում: