Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

18:59 • 26.02.12

Հարավաֆրիկյան Հանրապետության ( ՀԱՀ) նախկին  նախագահ Նելսոն Մանդելան հիվանդանոցից դուրս է գրվել: Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, 93-ամյա Մանդելան երեկ հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել որովայնի շրջանում սուր ցավերով:

«Բժիշկներն ախտորոշումից հետո որոշել են նրան տուն ուղարկել, քանի որ որևէ լուրջ բան չի հայտնաբերել»,-ասված է ՀԱՀ ներկայիս նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարար Լինդևե Սիսուլուն հայտարարել էր, թե Մանդելան իրեն լավ է զգում և ապաքինվում է:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999թթ.: Նա ռասայական խտրականության դեմ պայքարող ամենահայտնի անձանցից մեկն է համարվում: