Մատուցողը գարեջրերով լի բաժակները շրջել է Անգելա Մերկելի թիկունքին (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը երեկ մասնակցել է «Քրիստոնյա-դեմոկրատական միության» կազմակերպած ճաշկերույթին, «արժանացել է» մի տհաճ անակնկալի։
Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, Մերկելին սպասարկող մատուցողը կորցրել է հավասարակշռությունը և ձեռքի գարեջուրներով լի գավաթները դատարկել կանցլերի վրա: Միջադեպը ցուցադրվել է նաև գերմանական հեռուստաընկերությունների կողմից։
Ի դեպ, նկատենք, որ «Քրիստոնյա-դեմոկրատական միությունը» Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված այն կուսակցություններից մեկն էր, որը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ մի փաստաթուղթ ընդունել, ինչի կապացությամբ մասնավորապես իր անհանգստությունն է հայտնել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։









