Թուրքիայում 24-ամյա երիտասարդը Կալաշնիկով ավտոմատով սպանել է մորն ու քրոջը
Ադանայում 24-ամյա երիտասարդը Կալաշնիկով ավտոմատով սպանել է մորն ու քրոջը. արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, տղան հոգեկան խնդիրներ ունի և բուժում է ստացել հոգեբուժարանում:
Երիտասարդը ավտոմատային կրակահերթ է արձակել նախ 70-ամյա մոր, ապա 28-ամյա քրոջ ուղղությամբ, ովքեր մահացել են դեպքի վայրում: Տանը եղել են նաև մարդասպանի մյուս երկու քույրերը, սակայն նրանք կարողացել են վնասազերծել եղբորն ու ոստիկանություն զանգել: Ադանացի երիտասարդը ձերբակալվել է:









