Գինեսի փորձագետները ստուգել և հաստատել են` աշխարհի ամենացածրահասակ մարդը 54,6սմ է (տեսանյութ)
Այսօր Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները ստուգել և գրանցել են աշխարհի նոր ռեկորդը` ամենացածրահասակ մարդն այսուհետ Նեպալում բնակվող Չանդրա Բահադուր Դանգին (Chandra Bahadur Dangi) է: Press Trust of India գործակալության հաղորդմամբ` 72-ամյա Դանգիի հասակը ընդամենը 54,6 սմ է:
Հնդկական մամուլը հաղորդում է, որ 72-ամյա Դանգին ոչ միայն ներկայում ապրող ամենացածրահասակն մարդն է, այլև Գինեսի ռեկորդների գրքի գոյության ընթացքում երբևէ գրանցվածներից ամենացածրահասակն է:
Հիշեցնենք, որ նախկին ռեկորդակիրը Ֆիլիպինների բնակիչ` 18-ամյա Ջունրեյ Բալուինգն էր` 55 սմ հասակով:









