Յուրա Մովսիսյանն աղջիկ է ունեցել

13:46 • 26.02.12

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը աղջիկ է ունեցել: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը Թուրքիայից անմիջապես մեկնել էր ԱՄՆ, իսկ այսօր պետք է միանա Կիպրոսում Սերբիայի և Կանադայի հետ ընկերական հանդիպումներին պատրաստվող Հայաստանի հավաքականին: