Իսրայելին մեղադրում են էթնիկ զտումների մեջ

13:20 • 27.02.12

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելի իշխանություններին` Արևելյան Երուսաղեմում ու Հորդանան գետի Արևմտյան ափին «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Կատարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աբասն ասել է, որ արդեն մի քանի տարի է` Իսրայելը պաղեստինյան տարածքներում մուսուլմանների ու քրիստոնյաների էթնիկ զտումներ է իրականացնում:

Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև չդադարեցվի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը, ինքը երբեք չի համաձայնի Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների վերսկսմանը: