Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «ԲելԱԶ»–ը գլորվել է, վարորդը մահացել

12:39 • 27.02.12

Փետրվարի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Հատուկ լեռնափրկարարական ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.35-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի ապարի թափուկավայրում տեղի է ունեցել պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲելԱԶ» մակնիշի ինքնաթափը բեռնաթափման ժամանակ գլորվել է, ինչի հետևանքով վարորդ` Քաջարանի բնակիչ, 1956 թ. ծնված Առուստամ Առուստամյանը տեղում մահացել է: