Հարավային Աֆրիկայում ավտոբուս է շրջվել. 75 վիրավոր
Ավտոբուսային վթար Հարավաֆրիկյան հանրապետությունում: Ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել Ռուստենբուրգ քաղաքի մոտակա մի մայրուղում:
Նախնական տվյալով` 75 մարդ է տուժել, իսկ ծանր վնասվաքներ ունեցողներին շտապ հոսպիտալացրել են, գրում է lifenews-ը:
Հարավային Աֆրիկայում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախ են գրանցվում: Պատճառը` վարորդների ցածր որակավորումն ու ճանապարհների և տրասպորտի վատ վիճակն են:









