Անդրե Աղասիի դպրոցը ռասիզմի մեջ է մեղադրվում
Վերջերս կենսաբանության նախկին դասախոս Ջեյմս Հոլմսը աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասիի դպրոցին մեղադրել է ռասայական խտրականության մեջ և վնասի հատուցում պահանջել, գրում է news-de-stars.com-ը:
2005 թ.-ի դասախոսը ընդունվել էր Աղասիի մասնավոր դպրոցը` որպես կենսաբանություն ուսուցիչ: Մինչ 2008 թ.-ը ոչ մի խնդիր չի եղել, սակայն 2008 թ.-ին դպրոցում նոր տնօրեն է նշանակվել և աֆրոամերիկացի դասախոսի և տնօրենի միջև հարաբերությունները օր օրի սրվել են:
Հոլմսը պնդում է, որ տնօրենը չի թույլատրել նրան մասնակցել կոնֆերանսների, սակայն մյուս սպիտակամորթ դասախոսները դպրոցի հաշվին ճանապարհորդել են տարբեր երկրներ և մասնակցել տարբեր կոնֆերանսների:
Նախկին դասախոսը 75 հազ. դոլար վնասի հատուցում է պահանջում:
Դպրոցի ներկայացուցիչներից մեկն ասել է «որ մենք կպաշտպանվենք, քանի որ այս մեղադրանքը հիմքեր չունի»:
Աշխարհահռչակ թենիսիտ Անդրե Աղասին ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար մարզադպրոց հիմնել էր 2001 թ.-ին:









