ՀՅԴ-ն հավաքագրում է չկաշառվող կամավորներ. Հրանտ Մարգարյան
Արդար ընտրություններ անցկացնելու համար Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հավաքագրում է կամավորներ, այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ըստ դաշնակցական ներկայացուցչի՝ կամավորները պետք է լինեն այնպիսի «քաջ մարդիկ», ինչպիսիք գնացին արցախյան պատերազմին մասնակցելու:
«Ընտրություների կայացումն ավելի կարևոր է, քան մեր սեփական քվեների ապահովման հարցը: Իսկ դրա միակ ճանապարհը շուրջ 2000 կամավորների հավաքագրումը կլինի, ովքեր կլինեն, անվախ, օրենքից գիտակ, չեն կաշառվի և համագործակցելով քաղաքական ուժերի հետ՝ կերաշխավորեն արդար ընտրությունները»,- ասաց նա:
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ կեղծիքններն իրականացվում են երկու ուղղությամբ. «Մի գործընթացը տեղի է ունենում ընտրատեղամասերում և մեկ այլ գործընթաց էլ՝ ընտրատեղամասերից դուրս»:
«Մենք ուշադրությունը սևեռում ենք ընտատեղամասերին, մինչդեռ ընտրակաշառքները տրվում են դրանից դուրս»,- ասաց նա և հավելեց, որ «գոնե մեկ անգամ պետք է կարողանանք արդար ընտրություններ անցկացնել»:









