ՀԱԿ-ը կմասնակցի ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած վաղը կայանալիք ակցիային
Վաղը՝ փետրվարի 28-ին նախատեսված խորհրդարանական լսումներին զուգահեռ ՀՅԴ–ի կողմից անցկացվելիք ակցիային մասնակցելու համաձայնություն է տվել նաև ՀԱԿ-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Նշենք, որ ԱԺ լսումները կվերաբերեն ամբողջական համամասնական ցուցակին անցնելու ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկին: «Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված լսումներին մենք ակտիվ մասնակցություն ենք ունենալու ինչպես ԱԺ-ում, այնպես էլ շենքից դուրս նախատեսվող ակցիային»,- ասաց նա:
Արման Մուսինյանը ՀՀԿ-ի հետ այս հարցում հակակարծիք լինելն արդեն իսկ համարում է վարչախմբի դրսևորման լավագույն օրինակ: «Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե համախմբվել է այդ հարցի շուրջ, բացառությամբ իշխող վարչախումբը ներկայացնող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի: Չեք գտնի մի երկիր, որի բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են և մեկ քաղաքական ուժ, տիրանալով քվերակման կոճակներին, այսպես «չորով» դեմ է փոփոխությանը։ Սա հենց կրիմինալհամակարգի լավագույն դրսևորումն է»,-ասաց նա:
Նա հավատացրեց, որ իրենք կհասնեն հաջողության գոնե ինչ-որ համաձայնությունենրի հաշվին:









