Բակո Սահակյանը Գրիգոր Ամալյանի հետ քննարկել է հեռահաղորդակցությանն առնչվող հարցեր

17:09 • 27.02.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանի հետ:

Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է համատեղ աշխատանքների շարունակական խորացման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, կնպաստի ոլորտի զարգացման գործին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը։