Կանադայում գնացքը դուրս է եկել ռելսից. կան զոհեր
Կանադայում Նիագարա ջրվեժից Տորոնտո ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսից: Դեպքի ժամանակ գնացքում եղել է 75 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Ոստիկանությունը դեպքի մասին դեռ մանրամասն տեղեկություններ չի հայտնում, սակայն նախնական տվյալով երեք մարդ զոհվել է, իսկ շատերը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Կանադական CTV հեռուստաընկերության հաղորդմամբ` գնացքի վագոններից մեկը բախվել է երկաթգծերի մոտ գտնվող կառույցներից մեկին և շուռ եկել:
Դեպքի վայրում աշխատում են Տորոնտոնի և Համիլտոնի փրկարար ծառայության աշխատակիցներ: Ուղևորներին տարհանելու համար ոստիկանությունը փակել է Տորոնտո տանող հիմնական մայրուղին:
Դեպքի պատճառները ճշտվում են:









