Վարչապետը Հրանտ Բագրատյանին ցավակցել է մոր մահվան կապակցությամբ

18:13 • 27.02.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր` Եվգենիայի մահվան կապակցությամբ և Ձեզ հետ միասին սգում Ձեր կորուստը»: