Արաբկիրում հավաքում են անձնագրերը և կաշառք տալիս. Լարիսա Ալավերդյան

14:53 • 27.02.12

Արաբկիր վարչական շրջանում բնակվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հաճախակի է զանգեր ստանում տարբեր շենքերի բնակիչներց, որ համատիրության աշխատակիցները հավաքում են մարդկանց անձնագրերը։

«Մարդը ասում է գիտեք ես տեղ ունեմ գնալու, ասում են ոչիչ տվեք հետո կտանք: Եվ արդեն սկսվել է ընտրակաշառքների բաժանման փուլը»,- այսօր Լարիսա Ալավերդյանն ասաց Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն հետ բանավեճին։

Հարցին, թե պատգամավորը գնացել և տեսել է այն մարդկանց ովքեր բաժանում են ընտրակաշառքը, նա պատասխանեց. «Այս գործընթացը վերաբերում է անորսալի երևույթներին, որը կարելի է վերացնել, եթե վերացնենք մեծամասնականի խողովակը: Եթե գնաս այդ մարդկանց գտնես, ասես ինչու ես նման բան անում, կասի՝ »Ես՞»»,։
Ալավերդյանի խոսոքով՝ այսօր մեր հայ հասարակությունն իր սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով պատրաստ է մատաղ անել իր ապագան:

Իր խոսքում Լարիսա Ալավերդյանը պնդեց, որ իշխանությունն օգտագործում է վարչական ռեսուրսները՝ ավելացնելով, որ շաբաթ-կիրակի վարչապետը Տիգրան Սարգսյանը մարզեր էր այցելել պետական մեքենաներով:
«Ոչ նա մեկնել է ավտոբուսով,– Ալավերդյանի պնդմանն ի պատասխան ասաց Արտակ Զաքարյանը,– Ոչ մի պետական մեքենա չի եղել: Դրա մասին կարող են փաստել բոլորը»: